Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզն ընտրությունների առաջ գրառում է արել սոցիալական ցանցերում։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,- գրել է Արաս Օզբիլիզը:
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին ՀՖՖ հերթական ժողովում, որը կսկսվի 13:00-ին։
Մյուս թեկնածուն ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։ Ընտրությանը կմասնակցեն ՀՖՖ անդամ 25 ակումբները։