Search
Close this search box.

Ռուսաստանում իրավիճակը տագնապալի է դառնում Կրեմլի համար. ինչ է սպասվում հունվարի մեկից

The Financial Times-ը գրում է, որ չնայած ռուսական իշխանությունների վստահ հայտարարություններին, իրականում իրավիճակը շատ ավելի տագնապալի է Կրեմլի համար։

Արտերկրի ընկերությունները շարունակում են հեռանալ Ռուսաստանից և դուրս բերել կապիտալը։ Ներմուծումից կախվածությունը և համաշխարհային շուկաներին սահմանափակ հասանելիությունը խթանում են գնաճը: Արտահանման անկումը նշանակում է, որ Ռուսաստանը ավելի քիչ արտարժույթ է ստանում սննդամթերքի արտադրության և այլ ոլորտներում օգտագործվող ներմուծման դիմաց վճարելու համար:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նաև աշխատուժի պակաս է առաջացրել, քանի որ ռուսական բանակը և զենքի գործարանները «կլանում են» աշխատողներին, ինչը հանգեցնում է նրան, որ ներքին պահանջարկը գերազանցում է Ռուսաստանի՝ ապրանքներ և ծառայություններ արտադրելու կարողությունը, գրում է թերթը:

Իր հերթին, ռուսական Կոմերսանտը գրում է, որ մատակարարները զգուշացրել են առեւտրային ցանցերին, որ հունվարի 1-ից 5-20 տոկոսով թանկանալու են շատ ապրանքներ։

Please enter a valid URL