Search
Close this search box.

Երևանի համար կարող է ընդունելի լինել սահմանազատումը խաղաղության համաձայնագրից տարանջատելու՝ Բաքվի առաջարկը. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի համար կարող է ընդունելի լինել Ադրբեջանի հետ սահմանազատումը խաղաղության համաձայնագրից տարանջատելու՝ Բաքվի առաջարկը։

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր ասել՝ սահմանների որոշումը կարող է լինել խաղաղության համաձայնագրից առանձին։

Սահմանազատման-սահմանագծման պրոցեսը կարող է իրոք շատ երկար տևել, ԱԺ-ի նախագահն այսպես հիմնավորեց իր կարծիքը:

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար տևի և կարող է նույնիսկ տարիներ տևել: Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ, իմ կարծիքով, և կարծում եմ, որ՝ այո, ինչ-որ հարցեր ֆիքսելուց հետո կարող ենք այդ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, հասարակություններին խաղաղության մթնոլորտում և խաղաղության բերելուց հետո, այո, կարող է նաև նման բան լինել», — ասաց Ալեն Սիմոնյանը:

Please enter a valid URL