Search
Close this search box.

Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ

Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Այլ մանրամասներ նախարարությունը չի հաղորդվում, միայն նշվում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը, իսկ ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։

Please enter a valid URL