Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Մենք ասինք՝ էնպես անենք, որ էրեխnւ անnւնը չհելնի». մանրամասներ` Արմավիրում կատարված մшնկшպղծnւթյnւնից. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է. Արմավիր քաղաքում մանկապղծություն է եղել։ Արմավիրցի 48-ամյա Ալբերտ Ղարիբյանն, օգտվելով 12 տարին չլրացած Անահիտի (անունը փոխված է) անօգնական վիճակից, սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։

Թերթը կապ է հաստատել անչափահասի մոր եւ տատի հետ։ Անահիտի մայրը ասել է, որ Ալբերտ Ղարիբյանը շուրջ մեկ տարի իր ընկերն է եղել՝ կողակիցը։ Մայրը դստեր հետ կատարվածն իմացել է իր ընկերուհուց․ «Ընկերուհիս գլխի գցեց՝ իմացա»։

«Էրեխեն վախեցել է ինձ պատմի, ընկերուհուս է ասել։ Ասել է, որ Ալբերտն իրեն կոնֆետ է առնում, փող ա տալիս, համբուրում է»,-պատմել է անչափահասի մայրը։

Հասմիկը, որը 6 երեխաների մայր է, պնդում է՝ չի նկատել, որ Ալբերտը անչափահաս դստեր հանդեպ սեռական բնույթի գործողություններ է անում, ըստ նրա՝ տղամարդը 6 երեխաների հանդեպ էլ ուշադիր ու հոգատար է եղել, տունը պահել է, ժամանակ առ ժամանակ գումար է տվել։
Դեպքից հետո Հասմիկը դստերը մոտ մեկ ամիս դպրոց չի ուղարկել, փորձել է թաքցնել բոլորից։

«Տնօրենին տեղյակ պահեցի՝ ամսից ավել դասի չգնաց, ոչ մեկի հետ չշփվեց։ Չէի ուզում գնար դասի, մտածում էի՝ էրեխայա ընկերուհուն կասի, մեծ աղմուկ կբարձրանա, ավելի վատ բան կստացվի։ Ես չէի ուզի, որ մարդիկ իմանան։ Ախպերս համակարգի աշխատող ա, տեղյակ չի էս ամենից»,-ասել է նա։
Ալբերտը քննիչին պատմել է, թե անչափահասի տատը մի անգամ տեսել է, որ սենյակում Անահիտի հետ է, զայրացել է, սակայն ոչինչ չի արել։
Անահիտի տատը՝ տիկին Գայանեն պնդել է հակառակը՝ չի տեսել, եթե տեսներ՝ կմորթեր։

«Աղջիկս Ալբերտին բերեց տուն, ասաց, որ իր ընկերն է։ Դեպքից հետո էլ կապ չունեն։ Մենք չէինք պատկերացնի , որ նման բան կաներ։ Որպես իմ աղջկա ընկեր ա մեր տուն մտել ու դուրս եկել։ Մենք չէինք հասկանում ոչ մի բան, ինքը ցույց չէր տալիս»,-պատմել է Անահիտի տատը։
Ալբերտի եղբայրը դիմել է աղջկա ընտանիքին՝ բողոքը հետ վերցնելու համար, չեն համաձայնվել, ուզում են, որ ամենայն խստությամբ պատժվի․ «Մենք ասացիք՝ ոչ մի դեպքում։ Ախպորն ասեցի՝ էքա բոյը առել կպելա էրեխուն, թող էթա նստի, իրա արածի համար պատասխան տա։ Էրեխուն կպել ա, բայց «վնաս» չի տվել»։

«Չգիտեմ, թե ոստիկանությունը ոնց էր իմացել, մենք ասինք՝ էնպես անենք, որ էրեխու անունը չհելնի։ Ներքին կարգով անենք»,-նշել է նա։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ոստիկանները օպերատիվ տեղեկությունների հիման վրա դեպքը բացահայտել են այս տարվա մարտի 23-ին։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, Ալբերտ Ղարիբյանը կալանավորվել է։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ին ասաց, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի բնակիչ Ալբերտ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու հոդվածով։ Վարույթն իրականացնող մարմինը գործը մեղադրական եզրակացությամբ հունիսին ուղարկել է դատարան։

Please enter a valid URL