Չգիտեմ ճիշտ է, թե չէ, ասում են, ճապոնացիների երկարակեցության գաղտնիքը ծովամթերքներ շատ օգտագործելու մեջ է, մենք ծով չունենք, բայց ունենք պետություն, որ կարող է խրախուսել ծովամթերքների ներմուծումն ու դրանց գների ավտոմատ նվազման հանգեցնել, որպեսի հնարավորինս լայն խավեր կարողնան շաբաթը մեկ անգամ ծովամթերք գնել:
Ի՞նչ ենք անում մենք, ձկնամթերքի շուկայի հիմնական սնուցող սևանի սիգ որսացողներն ու արարատյան դաշտի ձկնեաբուծարանները խնդիր ունեն, շուկայում սիգ չկա, արհեստական լճերում աճեցվածների գներն աճում են, իսկ ոլորտի ապագան, որքան հասկանում եմ, վտանգված:
Հիմա եկանք ստրատեգիական մտածողությանը, ուզում ենք, որ առողջ սերունդ ունենանք, հարուստ սննդակարգ լինի, քաղցկեղով հիվանդների թիվը նվազի և այլն, բայց չունենք հասանելի այդչափ առողջարար ծովա և ձկնամթերքների շուկա: Խնդիրն առողջապահության նախարարության տիրույթում է նաև:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից