Search
Close this search box.

Լևոն Քոչարյանը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը չի պատրաստվում առաջիկայում նոր կուսակցություն ստեղծել, իսկ մարզային հանդիպումներն ու ակտիվությունն էլ պայմանավորված են նրա պատգամավորական գործունեությամբ։ Այս մասին Լևոն Քոչաևյանն ասել է 24News-ին։

«Այս փուլում գոնե այդպիսի մտադրություն չկա, հետագայում թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ժամանակը ցույց կտա», — ասել է նա՝ հավելելով, որ «հանդիպումները պայմանավորված է նաև այս ստի ժամանակներում մարդկանց հետ հանդիպելով ու իրականությունը բացատրելով»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

Please enter a valid URL