ՀԱՊԿ-ից Հայաստանի լուրջ դժգոհությունների ֆոնին այսօր Երևան է ժամանել կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պաշտոնյան պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:
Հենց այդ փաթեթով է Իմանգալի Տասմագամբետովը Երևանում, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համենայնդեպս, կառույցի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ այլ հանդիպումների մասին խոսք չկա: