Search
Close this search box.

Նորատուսցիներն այսօր արդեն սետկաներն են հանում․ համայնքի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում երեկ ձկնորսության արգելքի դեմ բողոքող նորատուսցիները համակերպվել են կառավարության որոշման հետ, որ ձկնորսությունն այս պահին թույլատրելի չէ։ Այս մասին Aravot.am-ին ասել է Նորատուս համայնքի ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը:

«Նորատուսցիներն այսօր արդեն սետկաներն են հանում, համակերպվել են ձնորսության արգելքի հետ, համատարած գնացել են սետկաները հանելու»,- հայտնել է համայնքապետը:
Գրիգորյանի խոսքով՝ նախօրեին պարեկների ու նորատուսցիների միջև միջադեպը թյուրիմացության արդյունք է եղել։

«Իրենք սաղ էլ հասկացող ժողովուրդ են, ուղղակի թե ինչ էր լինում, առավոտյան վարչապետի կամ մարզպետի հետ պայմանավորվում էին, որ սետկեքը պիտի հավաքեն, հաջորդ օրը գնում էին, տեսնում էին Ազգային պարկի պարեկները սետկեքը հավաքել են, դրանից սկսեց էլի սաղ: Բնակիչները սաղ էլ ադեկվատ ժողովուրդ են: Ձկնորսության արգելքը կոմունիստների ժամանակից եղել է մինչև այսօր , էդտեղ ոչ Փաշինյանն է մեղավոր, ոչ էլ ուրիշը, ժողովուրդը միշտ էլ համակերպվել է, բնականոն գործընթաց է»,- նշել է նա:

Համայնքապետը նաև ասել է, որ իր տեղեկություններով, նախօրեին ձերբակալված 26 նորատուսցիներին մեղադրանք է առաջադրվել, բայց չեն կալանավորվելու, այսօր ազատ են արձակվելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Please enter a valid URL