Դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գործող «Զովք» սուպերմարկետի մոտ անհայտ անձինք հարձակվել են մի քաղաքացու վրա և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմքունի ծառայողներըությունը օպերատիվ տվյալներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վարդան Հակոբյանն է, ով «Հանրային ձայն» կուսակցության խորհրդատուն է, իսկ նրան նշված վայրում հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Բադալյանը և Երևանի բնակիչ 30-ամյա Վարդան Մարգարյանը: Ոստիկանները դեպքից կարճ ժամանակ անց հայտնաբերել և ձերբակալել են նշված անձանց: