Search
Close this search box.

Ի՞նչ է պատահել Արսեն Զախարյանի հետ

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել եւ չի կարողանա մասնակցել «Կադիսի» դեմ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Արսեն Զախարյանը աջ ծնկատակի մկանների հետ կապված խնդրի պատճառով բաց է թողել թիմի մարզումը։ Այս տարի նա այլեւս խաղադաշտ դուրս չի գա։

Նախորդ հինգ հանդիպումներում Արսեն Զախարյանը եղել էր «Ռեալ Սոսիեդադի» մեկնարկային կազմում։

«Կադիս» — «Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։

Please enter a valid URL