Search
Close this search box.

Ռազմական ոստիկանությունը 4076 սմարթֆոն է հայտնաբերել. զինծառայողները կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։ Հայտնում ՀՀ ՊՆ-ն:

Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ կամ արգելված այլ իրեր զինծառայողներին փոխանցելուց, քանի որ հետամուտ է լինելու սմարթֆոն տեսակի հեռախոսների հայտնաբերմանը և զինված ուժերում դրանց օգտագործումը բացառելուն։

Հիշեցում. զինծառայողին թույլատրվում է ունենալ տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման և ինտերնետ հասանելիություն չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են սահմանված կարգով` ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո:

Please enter a valid URL