Ամերիկացի տնտեսագետ Հարի Դենտը մռայլ կանխատեսումներ է անում 2024 թվականին շուկաների վերաբերյալ:
«2009 թվականից ի վեր այս գործընթացը եղել է 100% արհեստական, աննախադեպ փողի տպագրություն և դեֆիցիտ, ավելի ճշգրիտ՝ 27 տրիլիոն դոլար 15 տարվա ընթացքում: Դա նշանակում է, որ մենք գտնվում ենք վտանգավոր վիճակում»,- «Fox News Digital»-ի հետ զրույցում ասել է Դենտը և հավելել․ «Կարծում եմ, որ 2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին, որը մենք կտեսնենք մեր կյանքում»:
«Մենք պետք է վերադառնանք բնականոն վիճակին և ուղերձ հղենք կենտրոնական բանկերին», — շարունակել է նա:
Թեև վերջին վերելքները ներդրողներին հույս են ներշնչել չափավոր անկման համար, Դենտը համոզված է, որ հաջորդ տարի «ամեն ինչի փուչիկը» պայթելու է:
Պատմականորեն շուկայական փուչիկները բնութագրվում են բաժնետոմսերի գների արագ աճով, այնուհետև՝ կտրուկ անկումով:
Տնտեսագետը նշել է, որ այս փուչիկը իրականում սկսել է ուռչել 2021 թվականի վերջին՝ COVID-ի համաճարակի բռնկումից հետո, ընդ որում՝ առաջին նշանները ցույց են տվել 2022 թվականին, երբ Nasdaq բորսայի ինդեքսները նվազել են 8%-ով։
Ի դեպ, նա նաև ասել է, որ անշարժ գույքն, ըստ իր կանխատեսումների, կվերադառնա 2012 թվականի ցածր մակարդակին։
Այսպիսով, նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա։