Լեհաստանի մշակույթի նորանշանակ նախարար Բարտոլոմեյ Սենկևիչը աշխատանքից ազատել է պետական հեռուստառադիոընկերության և լեհական մամուլի գործակալության ղեկավարներին:
Որոշումն ընդունվել է մեկ օր առաջ Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից ընդունված զլմ-ների իրավակարգի, անկողմնակալության և հուսալիության վերականգնման մասին որոշման իրականացման շրջանակներում: