Search
Close this search box.

Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ հարցերը լուծել հանգիստ և գործընկերային ճանապարհով. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հայեցակետերի վերաբերյալ բազմիցս և մանրամասն ներկայացվել է։ Այդ մասին իր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է՝ պատրաստ են Հայաստանի հետ հարցերը լուծել հանգիստ և գործընկերային ճանապարհով․ «Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մշտապես պատրաստ են լուծել ծագող բոլոր հարցերը հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ճանապարհով», — ասել է Զախարովան:

Please enter a valid URL