Search
Close this search box.

Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ գագաթնաժողովին, և այնտեղ հնարավոր կլինի խոսել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունը, որում նա Պուտինին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ խախտելու մեջ։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, կարելի էր բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը»,– ասել է նա:

«Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մշտապես պատրաստ են լուծել ծագող բոլոր թեմաները հանգիստ, պրոֆեսիոնալ եւ գործընկերային ճանապարհով»,- ասել է նա:

 

Please enter a valid URL