Search
Close this search box.

Կոչ ենք անում վերադառնալ խաղաղ բանակցություններին, սահմանների սահմանազատմանը. Քոմֆորտ էրոնը՝ ՀՀ սահմանին էր

Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Քոմֆորտ էրոն Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառման մեջ:

«Զարմանալի է տեսնել, թե որքան մոտ են երկու կողմերի մարտական դիրքերը բնակեցված վայրերում։ Ողջունելի է Հայաստանում առաքելության անձնակազմի ավելացման ԵՄ որոշումը։ Գյուղացիները դեռ հաճախակի կրակոցներ են լսում, սակայն վերջին ամիսներին զոհերի թիվը նվազել է»,-գրել է Էրոն՝ նշելով, որ եթե Բաքուն, և Երևանը ներգրավեն ԵՄ դիտորդական առաքելությանը, այն կարող է օգնել կանխել միջադեպերն ու տալ անդրսահմանային նախագծերում համագործակցության մեկնարկը։

Ճգնաժամային խումբը երկու կողմերին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ սահմանների սահմանազատմանը։ Արևմտյան գործընկերների՝ զարգացումներին հետևելու ջանքերը կարևոր միջոց են բանակցությունների համար պայմաններ ստեղծելու առումով», — գրել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը։

Please enter a valid URL