Search
Close this search box.

«Վերջին շրջանում շատ էր փոխվել»․ Սարոն՝ Արա Մարտիրոսյանի մասին

Այս պահին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենում հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը։ Ընկերները, գործընկերները, երկրպագուները՝ երգչի հարազատների կողքին են։ Երգիչ Սարո Թովմասյանը նշում է՝ չի կարողանում համակերպվել լավագույն ընկերներից մեկի կորստի հետ, որին եղբայր է անվանում։

«25 տարի ընկերություն ենք արել։ Մեծ ցավ է ինձ համար եղբորս կորուստը։ Ամենաբարի, ամենամեծ սրտի տեր մեր եղբորն ենք կորցրել․ ամեն ինչ կտար, ամեն ինչ կաներ։ Վերջին անգամ միասին Ուզբեկստան էինք մեկնել , տրամադրությունը դուրս չէր գալիս, վերջին շրջանում շատ փոխվել էր, խնդիրներ ուներ․․․ Ցավոք՝ այլեւս մեզ հետ չէ։ Աստված թող եղբորս հոգին լույսերի մեջ պահի»,-նշեց երգիչը։

Սարոյի խոսքով՝ Արայի սիրտը վերջին օրերին ցավ էր կրել մոր մահից հետո։

«Առողջական խնդիր ուներ սրտի հետ կապված։ Մայրիկին կորցրեց, ինչը մեծ ցավ էր իր համար։ Բոլորը, ովքեր ճանաչում են Արային, գիտեն, թե որքան կապված էր ինքը մոր հետ։ Սրտի հետ կապված իր առողջական խնդիրները սրացան մայրիկին կորցնելուց հետո»։

Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեւելու է մինչեւ 13:30: Սիրված արտիստի հոգեհանգստի արարողությունը տեղի էր ունեցել երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Please enter a valid URL