Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
Իր զեկույցում ընդգծել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, նա հիշեցրել է` 2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Կոնվենցիայի ընդունումը վկայում է ցեղասպանության իրագործումը ժխտելու հարցում մասնակից պետությունների հետևողական դիրքորոշման մասին: Սակայն աշխարհն ականատես է դարձել այլ իրավիճակի, երբ հետևողականորեն անտեսվել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրագործվող ցեղասպանության մասին տեղեկատվությունը։
«Ինչ վերաբերում է Ցեղասպանության համար պատժելու պարտավորությանը, ապա մասնակից պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, կարող են նպաստել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի փոխանցմանը Միջազգային քրեական դատարան»,- նշված է Օկամպոյի զեկույցում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: