Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Շոյգուն ռուսական զորախմբին հանձնարարել է փոփոխված իրավիճակում ապահովել խաղաղության և կայունության պահպանումն ինչպես Սիրիայում, այնպես էլ Ղարաբաղում: