Search
Close this search box.

Երևանի քաղաքապետարանը նոր հաղորդագրություն է տարածել

Այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

Բոլորիս սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Լույսերի վառման հիմնական արարողությանը զուգահեռ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամարությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:

Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր:

Please enter a valid URL