Search
Close this search box.

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Մարոկկոյից. Սերժ Սարգսյանին բան ունի ասելու

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայ դահուկորդին դահուկներ ուղարկելուց հետո, ձեռնամուխ է եղել ֆուտբոլում տարաձայնությունների հարթեցմանը։ Երեկ նա գնացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ, որը, եթե հիշում եք, ասել էր․ «Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է. կներեք․․․ թող ինքն ատամնաբուժությամբ զբաղվի»:

Ռոստոմյանն էլ ասել էր․ «Ես հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ»՝ ատամնաբուժությամբ: Գնացել էր խոսել-պայմանավորվելու Ծառուկյանի` ֆուտբոլին մասնակցության մասին։ Ռոստոմյանը տեղեկացրել է, որ Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը, պայմանավորվել են, որ այսօր միասին գնան` մարզադաշտը նայելու: Ի դեպ, երեկ Մարոկկոյից վերադարձած Ծառուկյանն օրերս հանդիպելու է Սերժ Սարգսյանին, որ ասի՝ դաշինքը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL