ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մագնիտսկու ցուցակ» անունով հայտնի որոշմանը միացել են ԵՄ թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չերնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա-Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս փաստաթղթի շրջանակներում ԵՄ մուտքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է մտցվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի ու այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի և ընկերությունների նկատմամբ։