Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Ֆուադ Ալիեւը եւս դարձել է Ադբեջանի նախագահի թեկնածու։ Ինչպես տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները, նա ընտրություններին մասնակցելու է որպես անկախ թեկնածու։
Նշենք, որ մինչ այդ որպես նախագահ առաջադրվելու մտադրության մասին հայտնել էին պատգամավորներ Հուդրաթ Հասանղուլիեւը եւ Ռազի Նուրուլաեւը։
Ադրբեջանի նախագահի պաշտոնում, գործող նախագահ Իլհամ Ալիեւից բացի, առաջադրվել են նաեւ «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» վարչության նախագահ Զահիդ Օրուջը եւ «Մեծ արարում» կուսակցության եւ Միլի մեջլիսի մշակույթի կոմիտեի նախագահ Ֆազիլ Մուսթաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաեւը։