Search
Close this search box.

«Ժամանակ». ՀՅԴ-ն կիսվել է. Լևոն Մկրտչյանը բոյկոտում է, Դավիթ Լոքյանը՝ հաճոյանում Կարեն Կարապետյանին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում հավաքել է կառավարության անդամներին:

Կարապետյանի հրավերը բոյկոտել է գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, բայց բացը լրացրել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:

Ըստ միջոցառման մասնակիցների հավաստիացումների՝ Լոքյանը այնքան է հաճոյացել Կարապետյանին, որ ոմանց մեջ ցանկություն է առաջացել րոպե առաջ լքել տարածքը՝ այդ քստմնելի տեսարանից ազատվելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL