Այսօր՝ դեկտեմբերի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղից 1 վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, մեկն էլ, ով անչափահաս է, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթ խումբը, ովքեր վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Mercedes-ի վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական վկայականով: