Search
Close this search box.

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է

Չնայած Երևանի քաղաքապետարանի և աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանից հորդորում և պահանջում են հետևել անվտանգության տարրական կանոններին՝ մասնավորապես քաղաքի ամանորյա լուսավորության միացման օրը՝ դեկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, ձեռք չտալ էլեկտրականությանը միացված տոնական ձևավորման ու լուսավորության սարքավորումներին և դեկորներին։

«Միաժամանակ հրավիրում ենք բոլորին այցելել մայրաքաղաքի կենտրոնում և վարչական շրջաններում ձևավորված տեսարժան անկյուններ, նաև Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգի՝ Սուրբծննդյան տոնավաճառի»,-ասվում է հայտարարության մեջ։

Please enter a valid URL