Search
Close this search box.

«Ժողովուրդ». «Տեսեք, նա զինվում է». Տարոն Մարգարյանի աներորդին՝ կին ծեծելու մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը շարունակում է մնալ քաղաքական շրջանակների քննարկումների թեման:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ասել է, թե իրավիճակի պատասխանատուն ոչ թե համայնքապետարանն է, այլ ՀՀ արդարադատության նախարարությունը: «Դա Երևանի քաղաքի լիազորությունների ներքո չի գտնվել: Դա գտնվել է արդարադատության նախարարության ներքո, պետք է երևի բարձրացնեին այդ հարցը, ինձ թվում է` լուծումը միանշանակ կստանային»:

Ինչ վերաբերում է միջադեպին, նա ասել է. «Տեսեք, նա զինվում է, այսինքն` զինվում է դիմակով, զինվում է ձեռնոցներով, ապա եթե նա չվերցներ այդ բանկան առանց այդ դիմակի, ինձ թվում է` այդ միջադեպը տեղի չէր ունենա… որ թողնեինք` մոտենար, ավելի վատ բան լիներ»: Իսկ թե ի՞նչ, Սարգսյանը չի մանրամասնել. «Ես չգիտեմ` ինչ կարային իրենք անեին»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL