Search
Close this search box.

Միակ ֆուտբոլիստը, որը 2023 թվականին 51 գոլ է խփել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է միակ ֆուտբոլիստը, ով 2023 թվականին դարձել է 51 գոլի հեղինակ։

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի՝ «Շտուտգարտի» հետ խաղում (3:0) անգլիացի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել և այս ցուցանիշով զբաղեցրել է առաջին տեղը 2023 թվականին։ Նրա ետևում են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Էրլինգ Հոլանդը (50), Սաուդյան «Ալ-Նասրի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն (50) և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն (49):

Հիշեցնենք, որ Քեյնը «Տոտենհեմից» «Բավարիա» է տեղափոխվել ամռանը, Transfermarkt ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ 95 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում անգլիացին մյունխենցիների կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 22 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Please enter a valid URL