Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․
2․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,
3․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։
Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:
2) «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ, ՀՀ, ք.Երևան, Շիրակի փողոց 43
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 30․11․2023թ․ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2076-Ն որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:
Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը: