Starnews.am-ը գրում է. Ուրբաթ երեկոյան հայ ազգը շոկային և ցավալի լուր իմացավ: Սրտի կանգ գրանցվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մոտ: Երգիչը սրտի խնդիր ուներ, ժամանակ առ ժամանակ ստանում էր կաթիլայիններ, և հերթական այցի ժամանակ Արայի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։ Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։
Արա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին խոսում են բոլորը: Համացանցը սգում է և ցավ ապրում:
Հայ հայտնիները` մեկը մյուսին հերթ չտալով, խոսում են Արայի`լավ մարդ լինելու, ջերմության և երգարվեստում իր կարևոր տեղը ունենալու մասին:
Երգիչ Արա Մարտիրոսյանը,սակայն, այն հայտնիներից է, ով քիչ է խոսել իր անձնականի, ընտանիքի մասին:
Արան 2 երեխա ունի`21 ամյա դուստր և 18-ամյա որդի: Արան իր կյանքի ձեռքբերումների մասին խոսելիս`մշտապես առանձնացրել է ընտանիքն ու երեխաները, ինչպես նաև երգարվեստում իր գրանցած հաջողությունները:
Տարիներ առաջ, երբ Արան Հայաստանում ելույթ է ունեցել, հանդիսատեսի շարքում նստած է եղել նաև երգչի դուստրը`Վիվիենը, ով հուզվել է հայրիկի ելույթի ժամանակ: Ինչպես երգիչն է նշել`դա առաջին անգամն է եղել, երբ աղջիկն այդպես արձագանքի իր հոր երգելուն:
շենք, որ երգչի երեխաները Միացյալ Նահանգներում են ապրում:
Հավելենք, որ երգիչը մահացավ մայրիկի մահից 40 օր անց: