Search
Close this search box.

«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն, որ ամբողջ աշխարհը հասկանում է, որ Ռուսաստանը փոխվել է և հետևաբար գաղափարական առճակատման և բախման պատճառներ չկան։

«Միամտություն կար: Այնուամենայնիվ, գիտեք, ես ձեզ միանգամայն անկեղծ կասեմ, նույնիսկ հետ նայելով, չնայած այն հանգամանքին, որ ես գրեթե 20 տարի աշխատել եմ Խորհրդային Միության անվտանգության մարմիններում և արտաքին հետախուզությունում, չնայած այն հանգամանքին, որ ես հետագայում եղել եմ Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ, ԱԴԾ տնօրեն, Անվտանգության խորհրդի քարտուղար և նույնիսկ կառավարության ղեկավար, ես միամիտ պատկերացում ունեի, որ ամբողջ աշխարհը, և առաջին հերթին այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը հասկանում է, թե ինչ է եղել Ռուսաստանի հետ, որ նա բոլորովին այլ երկիր է դարձել, որ այլևս չկա գաղափարական առճակատում, ինչը նշանակում է, որ բախման հիմք չկա», — ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների քաղաքականության մեջ տեսնել է բացասական գործողություններ, մասնավորապես, ակնհայտ էր Ռուսաստանի Դաշնության տարածքում անջատողականության և ահաբեկչության աջակցությունը։

«Բայց ես, իմ միամտությամբ, հավատում էի, որ սա պարզապես մտածելու և գործելու իներցիա էր. նրանք սովոր էին պայքարել ԽՍՀՄ-ի դեմ և շարունակում էին դա անել», — բացատրել է Պուտինը:

Նա հավելել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր կործանել Ռուսաստանը և օգտագործել ռեսուրսները։

Please enter a valid URL