Search
Close this search box.

Լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեբերի 17-ին՝ հատկապես երեկոյան ժամերին հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք։ Դեկտեբերի 17-ի լույս 18-ի գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 17-ի գիշերը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։

Please enter a valid URL