Բիզնես մագնատ Իլոն Մասկը հայտարարել է, որ ժողովրդագրական խնդիրների պատճառով որոշ ազգեր ու երկրներ անհետացման վտանգի առաջ են կանգնել։
«Պետք է երեխաներ ունենալ, այլապես Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի մշակույթները կանհետանան։ Վտանգ կա, այդ երկրները կարող են այլևս գոյություն չունենալ, կարող է վերանալ անգամ ամբողջ մարդկությունը»,- ասել է Մասկը։
Նա հավելել է, որ միգրացիան չի կարող լուծել ժողովրդագրական ու բնակչության նվազման խնդիրները։