Search
Close this search box.

Ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղից Տաշիր տանող ավտոճանապարհին երեք ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Տաշիր-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel», «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։

Please enter a valid URL