Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ղրիմի թերակղզին դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

«Հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով արտացոլվել է Կիևի կողմից Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտներին անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված հասցնելու փորձը։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են»,-հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։

Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները երկու ժամում 26 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ղրիմի տարածքում, ավելի ուշ ՌԴ ՀՕՊ-ը ևս 6 ԱԹՍ է խոսել։

Please enter a valid URL