Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ինստագրամի իր էջում գրել է. «Կյանքից հեռացավ իմ ընկերը՝ զարմանալի երաժիշտ և տաղանդավոր անձնավորություն Արա Մարտիրոսյանը։
Հրաշալի արտիստ, որի հետ բախտ ունեցա երգելու « Ещё минута» դուետը:
Սիրտս ցավում է. շատ կուզենայի, որ նա շարունակեր աշխատել և ուրախացներ բոլորին՝ իր հիասքանչ ձայնով։ Դժվար է հավատալ, որ նա այլևս չկա…
Ես միշտ կհիշեմ քեզ։ «Եվս մեկ րոպե» թողեցիր իմ սրտում…»։