Search
Close this search box.

Արագածոտնում մեքենան ընկել է ձորը. 5 դպրոցականի տեղափոխել են հիվանդանոց

Արագածոտնի մարզում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 5 անչափահաս է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը:
Ըստ կայքի` «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում։ Մեքենան վարել է Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Խոսրով Գ.-ն։

Վթարի հետևանքով ուղևորները՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 16-ամյա Տիգրան Հ.-ն, 16-ամյա Գառնիկ Ա.-ն, 16-ամյա Անի Պ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն և 17-ամյա Նարե Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։

Բոլոր երեխաները սովորում են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL