«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները այսօր թաղամասում հավաք են կազմակերպել բարձրաձայնելու թաղամասն օր առաջ բնակեցնելու խնդիրը։
Տարբեր պատճառներով նախագծի ավարտն ուշացել է, բայց հիմա, երբ երբ թվով 6 շենքերը կառուցված են, իսկ բազմաթիվ բնակարաններ կահավորված ու թվում է, թե շուրջ 800 ընտանիքների` սեփական բնակարանում ապրելու երազանքը շատ մոտ է իրականություն դառնալուն, նոր խոչընդոտ է առաջացել։
Թաղամասը պետք է միացնել կոմունալ ենթակառուցվածքներին (ջրագիծ, գազատար) , թաղամասն տանող ճանապարհը պետք է կառուցել, բայց աշխատանքների ավարտին խանգարում են այդ հատվածում գտնվող ակացիաները։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է իր նախորդի հաստատած գլխավոր նախագծի շրջանակներում թվով 32 ակացիա տեսակի ծառերի տեղափոխմանը։