Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի սիրած պարուհին:
Մահացել է քուվեյթցի Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը:
Դե, մարդ է, մահացել է, բոլորս ենք մահկանացու: Ցավակցում եմ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի հարազատներին:
Քուվեյթցու մահը մեծ ցավ է պատճառել ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում սրտաճմլիկ ցավակցական տեքստ է հրապարակել և հայտարարել, որ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը «մեր» (իր) սիրելի պոետն է:
Լավ, դա էլ մի կողմ: Մարդ է, հայ գրականություն չի սիրում, քուվեյթական պոեզիա է սիրում: Խնդիրն այլ է:
Այսրոպեական Հ.Հ-ի ֆեյսբուքյան էջում չեք գտնի զոհված հայ զինվորների հարազատներին ուղղված ցավակցական խոսք, ափսոսանք Արցախի կորստի առիթով: Գիտե՞ք ինչու: Որովհետև, ի տարբերություն զոհված հայորդիների, Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը հիմնադրամ ունի, որը տարբեր ծրագրեր է ֆինանսավորում` Քուվեյթի Սորոս Ջորջն է: Իսկ սորոսականների համար ի՞նչ տարբերություն` Սորոս Ջո՞րջ, թե՞ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն: Կարևորը` դրամաշնորհներ ստանան: Կարծում եմ` դա է պատճառը, որ քուվեյթցի
Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնն այսրոպեական Հ.Հ-ի սիրած պոետն է և ցավակցությունների թիրախը:
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Սորոս Ջորջն էլ այսրոպեական Հ.Հ-ի ամենասիրած … պարուհին է: