Ինչպես հայտնել էինք, երեկ մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Երգչի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը, StarNews-ին մանրամասներ է հայտնել Արայի մահվան հանգամանքների հետ կապված։ Ըստ Լիլիթի՝ երգիչը հերթական այցն է ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սիստեմաներ ստանալու նպատակով՝ առաջին հարկում։ Հենց հիվանդանոցում նրա սրտի վիճակը հանկարծակի վատացել է, որից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առել։ Բժիշկները պայքարել են Արայի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։