Search
Close this search box.

Պեսկովը նշել է իրենց պայմանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ԱՄՆ ընտրությունների մասին, NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հասկանում են, որ այժմ պետք է ավելի զգույշ լինեն Ռուսաստանի հետ և հաշվի առնեն նրա մտահոգությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Յուրաքանչյուրի հետ, ով կհասկանա, որ այս պահից պետք է ավելի զգույշ լինել Ռուսաստանի հետ և հաշվի առնել նրա բոլոր մտահոգությունները», — հայտարարել Է Պեսկովը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Պուտինը կնախընտրի ԱՄՆ այնպիսի նախագահի, ով «ավելի կառուցողական» Է ՌԴ-ի նկատմամբ և հասկանում է «երկխոսության նշանակությունը»:

Please enter a valid URL