Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան փողոցի երթևեկությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ