Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանը բացել է իր ընտանեկան գոթական ֆոտոսեսիայի գաղտնիքը

«Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուի նախկին հաղորդումներից մեկի ժամանակ աստղային ընտանիքի անդամները լուսանկարչի առջև նկարվում էին անսովոր կերպարներով. սև կեղծամներով, կաշիով և լատեքսով։ Իսկ այսօր Քիմը հիշել է այդ նկարները և պատմել է սոցցանցում, թե ինչու էին ինքն ու քույրերը գոթական շպար արել։ Պարզվում է, նրանք ընտանեկան սուրբծննդյան բացիկ էին պատրաստում, որն այդպես էլ լույս չտեսավ։

Երբ Twitter-ի օգտատերերից մեկը հարցրել է Կիմին, թե ինչ եղան անսովոր լուսանկարները, նա պատասխանել է, որ պատրաստվում էր Ծննդյան նախօրեին ուղարկել դրանք ընկերներին։

Պետք է ընտանեկան բացիկ ստացվեր, բայց դրա փոխարեն մենք լուսանկարվեցինք երեխաների հետ.– գրել է Քանյե Վեսթի կինը։ Սուրբ Ծննդյան համար այն չափազանց գոթական էր, դա իմ գաղափարն էր, բայց համապատասխան չէր որպես Ծննդյան բացիկ,– ասել է Քիմը։

Դեկտեմբերի վերջին Քիմն ու իր բարեկամները սոցցանցերում շնորհավորում էին բոլորին և լուսավոր նկարներով ցուցադրում իրենց ընտանեկան երջանկությունը։

 

Please enter a valid URL