Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Մուսալեռի վարչական տարածքում ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դպրոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիտսակեսյանը, ոտսիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ երեխաներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել պարեկներ Ալիկ Մկրտչյանն ու Սարգիս Խաչեյանը: Թե ինչն է եղել դպրոցում երեխաների ինքնազգացողության վատացման պատճառը, պարզվում է: Պարզվում է նաև նրանց ինքնությունը: Երեխաներից մի քանիսին էլ տեղափոխել են քաղաքացիական ավտոմեքենաներով: