Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացում է, որ շարունակվում է հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։
Դասընթացը կազմակերպվում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից։ Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն հարկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտություն։
Կոմիտեն հիշեցնում է, որ դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունվարի 8-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով։
Դասընթացի հայտարարությունը։