Search
Close this search box.

Գյուղացիները փակել են Երևան-Սևան մայրուղին

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:

Երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:

 

Please enter a valid URL