Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության Սիսիանի փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, արտակարգ ռեժիմով են աշխատում Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 100-ից ավելի բեռնատարներ ու մոտ 50-ից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել, ու պարեկներին և փրկարարներին հաջողվում է ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում ապահովել վարորդների անվտանգ երթևեկությունը։
Ճանապարհը մասամբ մերկասառույց է ու ելնելով վարորդների անվտանգությունից՝ պարեկները առանձին-առանձին են թույլատրում, որպեսզի բեռնատարները տեղաշարժվեն, հակառակ դեպքում րոպեների ընթացքում նշված ճանապարհահատվածում վարորդների կողմից խցանում կստեղծվի և այն կհասնի մի քանի կիլոմետրի։
Այս պահին աշխատանքերը պարեկային և փրկարար ծառայության ծառայողների կողմից շարունակվում են։