Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Բաքվի համար անընդունելի է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու՝ Երևանի առաջարկը»:
Այս մասին նա ասել է Բաքվում՝ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ այսօր ադրբեջանցի զինվորականները «գտնվում են իրենց տարածքում, պաշտպանում են Ադրբեջանի սահմանները»: