Կգա ժամանակը՝ մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել, երբ ասել ենք, որ Արցախի էջը մեզ համար փակված չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով արցախահայության՝ Արցախ վերադառնալու հարցին՝ նախագահ Սարգսյանն ասաց, թե արցախահայությանը հարցնեն, թե ինչ պայմաններում են պատրաստ վերադառնալու Արցախ։
«Որ վերադարձը ցանկալի է՝ դա միանշանակ է, բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ, թե ինչպիսի պայմաններ՝ չեմ կարող ասել, չիմանալով նրանց կարծիքը»,-ասաց Սարգսյանը։
Արձագանքելով Շառլ Միշելի հայտարարությանը, թե արցախահայերն Ադրբեջանի սահմանդրությանը պետք է ապավինեն՝ Սերժ Սարգսյանն ասաց.
«Դա չի կարող լինել երաշխիք, այդպիսի խոսքեր շատ ենք լսել։ Դա ուղղակի զրո երաշխիք է»։